
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 23-ին Երևանում։
Հատկություններն ու կյանքին մոտեցումը
Ազատը տարբերվող էր, մեծատառով մարդ, ընկերասեր ու միշտ անկեղծ։ Նա կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել։ Սովորում էր Երևանի մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում և միաժամանակ խոհարարությամբ էր զբաղվում։
Հոգատարությունն ու ընկերասիրությունը
Միշտ պատրաստ էր աջակցել ընկերներին, մարդկանց դժվար պահերին կողքին էր։
Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 7-ին, Մարտունի-2-ի մոտ գտնվող Կողակ սարում։ Վիրավոր ընկերոջն ուղարկեց հետ զորամաս, իսկ ինքը մնաց բարձունքում, որտեղ էլ զոհվեց։