
Ծնվել է
1997 թ․ հոկտեմբերի 22-ին Երևանում։
Ուներ ընկերուհի՝ Անահիտը։ Խորը կապ կար նրանց միջև։ Ընկերների ու մայրիկի կողքին միշտ լույս էր բերում՝ իր հանգստությամբ ու համբերատարությամբ։
Ներաշխարհն ու երազանքները
Նկարիչ էր, գրաֆիկ դիզայներ, 3D մոդելավորող։ Երազում էր ցուցահանդեսի մասին։ Իրագործեցին՝ կազմակերպեցին ցուցահանդեսը։ Նա անգամ տուն էր նախագծել՝ յուրաքանչյուրին իր անկյունով։ Այդ տունն այսօր կա՝ ինքն էլ իր սենյակն ունի։
Ոճն ու կենցաղը
Տարբերվում էր նույնիսկ կերակուր ուտելու ձևով։ Ճշտապահ էր, ամեն ինչ ըստ գրաֆիկի։ Միշտ պատրաստ, միշտ համեստ։
Իտալիայում էր ընդունվել սովորելու
Ասում էին գնա սովորիր, հետո կծառայես… բայց չհասցրեց։
Ծառաույությունը
Ծառայում էր Հոկտեմբերյանում, այնուհետև Կուբաթլուում։ Բանակում նրան «քայլող հանրագիտարան» էին ասում։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 2-ին։ Ձայնն ուրախ էր։
Ճակատագրական օրը
Սեպտեմբերի 25-ին տեղափոխվել էր Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 5-ին շրջափակման մեջ ընկավ։ Իրենից փոքրերին ասել էր՝ մնացեք, ես կգնամ ճամփան գտնեմ։ Դեպքից հետո միայն ժամացույցից ճանաչեցին նրան։
Վերջին պատերազմը
Նա տանկի հրամանատար էր։ Վիրավորումները բազմաթիվ էին։