
Ծնվել է
1974թ. հոկտեմբերի 17-ին, Թալին շրջանի Ծովասար գյուղում:
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Չափազանց նվիրված էր հայրենիքին և ընտանիքին։ Արցախյան առաջին պատերազմում մասնակցությունը կարևոր նշանակություն ուներ նրա կյանքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հատկապես՝ իր փոքր տղայի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, բարի, ընկերասեր և օգնող։
Երազում էր
Լավ կրթությունով ապահովել երեխաներին և տեսնել նրանց երջանիկ ու կայացած։
Յուրահատկություններ
Հայրենասիրությունն ու նվիրվածությունը։
Վերջին խոսքերն էր
«Եթե դու 18 տարեկանների աչքերին նայես, կհասկանաս։ Պետք է գնամ, որ իմ տղան այս նույն բաները չտեսնի»։
Վերջին հերոսական մարտ եղել է
Մարտունու շրջանում, որտեղ նա 17 օր պայքարել է ծանր կռիվների ժամանակ։