
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ Մոսկվա քաղաքում։ Հետո ընտանիքը տեղափոխվեց Կապան։
Սերը դեպի սպորտը
7 տարեկանից խաղում էր «Գանձասար» թիմում, իսկ 15 տարեկանից առաջին լիգայի ֆուտբոլիստ էր։ Սովորում էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում։
Կարգապահությունն ու վճռականությունը
Խիստ էր իր ռեժիմում, միշտ նպատակասլաց։ Նա երազում էր դառնալ ճանաչված ֆուտբոլիստ։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ի գիշերը․ «Լավ է լինելու, մի՛ վախեցեք»։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղի մոտ։ Հրամանատարի զոհվելուց հետո, դասակին դուրս բերեց ականապատ տարածքից։