
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 19-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաում։
Երազանքներով լի երիտասարդ էր,
Ով կյանքը սկսել էր սպորտով՝ սամբո, ձյուդո։ Հետո սիրեց ծրագրավորումը։
Սերն ու նվիրվածությունը
Ընկերասեր էր, հաճախում էր Հայաստանի ամերիկյան համալսարան՝ անգլերենի դասերի։ Ուներ սիրած աղջիկ։ Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։
Ներաշխարհը
Մարդկանց հիշողության մեջ մնացել է որպես խելացի, բարի, հայրենասեր տղա։ Իր անկեղծությամբ ու ներկայությամբ միշտ ջերմություն էր տարածում։
Երազանքները
Նրա նպատակը հստակ էր՝ դառնալ ծրագրավորող։ Բայց կյանքը կիսատ թողեց այդ ճանապարհը։
Վերջին խոսքը
Ծառայությունից երբեք չէր բողոքում։ Միշտ վստահեցնում էր․ «Իմ տեղը լավ ա, չմտածե՛ս»։
Վերջին օրերը
Սկզբում Մարտունիում էր։ Հոկտեմբերի 25-ին նրան տեղափոխեցին Ֆիզուլի։ Զենքերը վստահորեն էր կրում՝ սկզբում նռնականետող, հետո գնդացրորդ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին։