
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 28-ին ԼՂՀ Լեռնահովիտ գյուղում։ Երազում էր ծառայել, սովորել, ապրել արժանապատվորեն։
Ոգեշնչվում էր
Կյանքով, ռազմական վարժարանում սովորելով։ Կյանքը լցնում էր հավատով ու նպատակներով։
Ընտանեկան կապը
Ժամանակն անցկացնում էր քրոջ աղջկա ու փոքր եղբոր հետ։ Ուներ սիրած էակ։
Նրան հիշում են
Որպես կամքի ուժով լի, հավատարիմ, հասնող ու վստահելի երիտասարդ։
Երազում էր
Հայաստանում տուն ունենալ ու իր առաջին մեքենան։
Միշտ զվարթ էր
Հումորով ու բարի աչքերով։
Վերջին խոսքը նոյեմբերի 8-ին
«Մա՛մ, երեխեքին վերցրեք, դուրս եկեք։ Այսօր վերջին օրն է։ Ձեզ լա՛վ նայեք»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Մարտունի 2 – 3 հատվածում։
Զոհվել է արկի հարվածից
Եղբոր աչքի առաջ։