hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈԻՄԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՁԵՌՆԱՐԿ

  1. ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Դուք կարող եք դիմել դրոշմանիշային վճարի ամբողջական կամ մասնակի վերադարձի համար, եթե ունեք հետևյալ կարգավիճակներից մեկը՝

    1. ԵթեԴուք հանդիսանում եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին և/կամ զավակ, կամ 
    2. Եթե Դուք հանդիսանում եք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ։ 
  1. Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • Զինծառայողի հետ կապը հաստատող փաստաթուղթ՝
    • ծննդյան վկայական կամ
    • ամուսնության վկայական։
  • Ծառայության ժամկետների կամ վճարված գումարների մասին տեղեկանք

Հիմնականում անհրաժեշտ չէ ներկայացնել, քանի որ տվյալները ԶԻՆԱՊԱՀԸ ստանում է ինքնաշխատ (ավտոմատ) կերպով ՊՆ-ից և ՊԵԿ-ից, բացառությամբ ուժային կառույցում աշխատողների։

  1. ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ

ՔԱՅԼ 1 ԱՆՑԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ՝

https://stampreturn.zinapah.am/frontend/web/index.php

  1. Ընտրեք՝ առկա դիմումի ձևերից «Դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ» ենթաբաժինը։
  2. Մուտքագրեք Ձեր գործող հեռախոսահամարը՝ «Հեռախոսահամար» դաշտում։
  3. Ստացեք քառանիշ ստուգիչ կոդը Ձեր հեռախոսահամարին SMS-ով։
  4. Մուտքագրեք ստացված կոդը «Ստուգիչ կոդ» դաշտում։

 ՔԱՅԼ 2 ՆՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ

  • Սեղմեք «Մուտքագրել նոր դիմում» կոճակը բացված պատուհանի ձախ հատվածում և լրացրեք դիմումատուի տվյալները
    • Անուն, ազգանուն
    • Ծննդյան ամսաթիվ
    • Հանրային Ծառայությունների Համար - ՀԾՀ
    • Անձը հաստատող փաստաթղթի համար
    • Էլեկտրոնային հասցե (եթե առկա է)
  • Սեղմեք «Շարունակել»

ՔԱՅԼ 3 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄ

Բացվում է «Դիմումի մուտքագրում – լրացուցիչ տվյալներ» բաժինը, տվյալների նույնականացումից հետո։

Լրացրեք հետևյալ դաշտերը՝

1․ «Դիմումատուի կարգավիճակ»

Ընտրեք ստորև տարբերակներից մեկը՝

  • «Պարտադիր ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամ»

կամ

  • «Զոհված զինծառայողի ընտանիքի անդամ»

2․ Կապը զինծառայողի հետ՝ ընտրեք ստորև տարբերակներից մեկը՝

  • «ծնող» կամ
  • «ամուսին» կամ
  • «զավակ»

3․ Գործատուի տեսակը՝ ընտրեք ստորև տարբերակներից մեկը՝

  • «այլ»

կամ

  • «ուժային կառույց» 

4․ Գումարը ստանալու եղանակ՝ ընտրեք ստորև տարբերակներից մեկը՝

Եթե ՈՒՆԵՔ բանկային հաշվեհամար

  • Ընտրեք «Բանկային հաշվի փոխանցում»՝ նշելով բանկի Ձեր անձնական հաշվեհամարը։ Այս տարբերակը նշելիս պարտադիր է սեղմել (նշել) համաձայնության դաշտը, որպեսզի ստուգվի Ձեր կողմից նշված հաշվեհամարի պատկանելիությունը։

Եթե ՉՈՒՆԵՔ բանկային հաշվեհամար

  • Ընտրեք «Տարանցիկ հաշվի միջոցով» տարբերակը՝ «Վճարող կազմակերպություն» դաշտից ընտրելով Ձեր նախընտրելի բանկը։

5․ Սեղմեք «Շարունակել»։

ՔԱՅԼ 4 ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Դիմումատուի էկրանին պետք է հայտնվի հաղորդագրություն, որ՝
«Դիմումն ընդունված է»

Եթե Ձեր Դիմումի մշակման փուլում թերություններ չհայտնաբերվեն ապա վճարումը կկատարվի մինչև 60 օրվա ընթացքում։  

  1. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏՈՒԳԵԼ ՁԵՐ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ 

Դիմումի ընթացքին կարող եք հետևել հետևյալ կերպ՝ 

  • Կրկին անցեք հետևյալ հղմամբ՝
    https://stampreturn.zinapah.am/frontend/web/index.php
  • Առկա դիմումի ձևերից ընտրեք՝ «Դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ» ենթաբաժինը։
  • Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը։
  • Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարին SMS-ով ստացված քառանիշ կոդը։
  • Դիտեք դիմումի կարգավիճակը։
  1. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
  • Դիմումն ընդունվել է՝ Ձեր տվյալները նույնականացվել են, խնդիր չկա։
  • Մշակման փուլում է՝ Դիմումը գտնվում է ԶԻՆԱՊԱՀԻ կողմից մշակման փուլում։
  • Վճարվել է՝ խնդիր չի հայտնաբերվել, և գումարը փոխանցվել է։
  • Մերժվել է՝ ներկայացված փաստաթղթերում առկա է նհամապատասխանություն։

Եթե նշել եք էլեկտրոնային հասցե, կստանաք նամակ՝ մերժման պատճառաբանությամբ։

Եթե էլ. հասցե չեք նշել, համապատասխան աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։ 

  1. ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
  • Պարտադիր ժամկետային զինծառայողի դեպքում վերադարձը կատարվում է միայն այն ամիսների համար, որոնց ընթացքում զինծառայողը փաստացի գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ։  
  • Զոհված զինծառայողի դեպքում եթե զինծառայողը զոհվել է հաշվետու տարվա ընթացքում (օրինակ՝ 2025 թ.), ապա վերադարձը կատարվում է մահվան ամսվա 1-ից մինչև տվյալ հաշվետու տարվա վերջին օրը ընկած ժամանակահատվածի համար։